Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրներին առաջարկել է վերաբնակեցնել 54 000 սիրիացի փախստականի Թուրքիայից Իտալիայում և Հունաստանում հայտնված փախստականների փոխարեն, ինչպես ենթադրվում էր միգրանտների վերաբնակեցման քվոտաներով՝ ասվում է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում: «ՈՒրբաթ օրը Եվրախորհրդի և Թուրքիայի միջև համաձայնագրից հետո հանձնաժողովն ընդունում է Իտալիայից և Հունաստանից միջազգային պաշտպանության կարիք ունեցող Մարդկանց փոխադրման հարցերով խորհրդի որոշման մեջ փոփոխություններ մտցնելու առաջարկը: Այդ փոփոխությունները ենթադրում են, որ 54 000 տեղ, ինչպես նախկինում ենթադրվում էր, փոխադրման սխեմայի շրջանակներում օգտագործման համար, հասանելի կլինի Թուրքիայից ԵՄ սիրիացիների վերաբնակեցման համար»,- հայտնել է Եվրահանձնաժողովը:
Կոմյունիկեում նշվում է, որ անդամ երկրները պետք է անհրաժեշտ թվով տեղեր տրամադրեն պարտավորությունների շրջանակներում փոխադրման համար: